National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
09.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.09.2022
Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը. ՀՀ վարչապետ
1 / 1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13-ի ԱԺ նիստում ելույթի ժամանակ անդրադարձել է տարածաշրջանային ենթակառուցվածքների բացմանը՝ նշելով. «Ադրբեջանը, այլակերպելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, խոսում է Հայաստանի տարածքով միջանցք ունենալու մասին: Մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ ՀՀ տարածքով մենք չենք պատրաստվում որեւէ մեկին միջանցք տրամադրել, բայց մենք ընդունում ենք եւ նույնիսկ շահագրգռված ենք ՀՀ տարածքով նաեւ ճանապարհների բացմանը եւ ապաշրջափակմանն այն տրամաբանությամբ, որ այդ ճանապարհներից կարող են օգտվել տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը»:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակի որոշ նրբությունների՝ վարչապետը նշել է, որ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է, որ եթե տեսնի, որ ՀՀ զինված ուժերը որոշակի պոտենցիալ են հավաքում, որը, իր ձեւակերպմամբ, կարող է վտանգ սպառնալ Ադրբեջանին, նախահարձակ գործողություններ է իրականացնելու: «Չնայած մենք հայտարարել ենք, եւ դա արձանագրված է պաշտոնական փաստաթղթերում, որ զինված ուժերի բարեփոխումներ իրականացնում ենք ոչ թե տարածքներ գրավելու կամ նվաճելու համար, այլ ՀՀ ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը պահպանելու եւ պաշտպանելու համար, այնուամենայնիվ, այն փուլերում, երբ մենք կենտրոնանում ենք բանակի եւ զինված ուժերի բարեփոխումների թեմայի վրա, նման սադրանքներն իրականացվում են՝ նաեւ գործընթացը հայտարարված օրակարգով խոչընդոտելու համար»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Որպես կարեւոր առանձնահատկություն՝ նա ընդգծել է այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի հետեւանքով ծանր կորուստներ ենք ունեցել, բայց ՀՀ այդ պատերազմի հետեւանքով չի կոտրվել: Վարչապետի խոսքով՝ ակնհայտ է, որ ի հեճուկս գլոբալ դժվարություններին՝ Հայաստանն ունի հստակ տնտեսական հաջողություններ, եւ սրանով Ադրբեջանը նպատակ ունի կոտրելու Հայաստանի տնտեսական դինամիկան:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ այն հարցին, թե արդյո՞ք սա է խաղաղության օրակարգի արդյունքը, եւ այն, ինչ տեղի է ունենում, խաղաղության օրակարգի ձախողում չէ: «Մենք, որդեգրելով խաղաղության օրակարգը, հասկանում ենք, որ դա միայն մի սուբյեկտից կախված չէ: Այս գործողություններով Ադրբեջանն ուզում է եւ փաստացի տորպեդահարում է խաղաղության օրակարգը: Խաղաղությունն այն միջավայրն է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը կարող է զարգանալ, խաղաղությունն այն միջավայրն է, որը կարող է ապահովել ՀՀ եւ ԼՂ անվտանգությունը»,- շեշտել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը, բոլոր հնարավոր միջոցներով ձգտենք խաղաղության՝ փորձելով մոտեցնել պատկերացումները: Վարչապետը կարեւորել է նաեւ դաշնակցային եւ անվտանգային հարաբերություններում մեխանիզմների եւ պարտավորությունների կատարելագործումը:
 


09.05.2024
Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ հարգանքի տուրք
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել Հայ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am